Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Սերգեյ Լևաշովը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

աշխարհ

Մոսկվայում բերման է ենթարկել 55-ամյա «օրենքով գող» Սերգեյ Լևաշովին, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես Ռամս: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն։

Նա բերման է ենթարկվել թմրանյութերի հետ կապված գործով։

Լևաշովը Մոսկվայի ամենահայտնի սլավոն «օրենքով գողերից» մեկն է:

Նա ծնունդով Տյումենից է, «թագադրվել» է 1993 թվականին` վրացի ազդեցիկ «օրենքով գողեր» Ջեմալ Միքելաձեի (Արսեն) և Ռոբերտ Կալանդաձեի (Ռոբերտ) կողմից:

--0--ԿԿ