Ողբերգական դեպք` Սյունիքի մարզում. հիվանդանոց է տեղափոխվել 26-ամյա հերթափոխի պետի դին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News 

․

Այսօր՝ մարտի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնից   ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում իրենց մոտ է  տեղափոխել երիտասարդ տղայի դի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Կայքի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կապան քաղաքի բնակիչ,  26-ամյա Անուշավան Սողոմոնյանն էր, ով  հիվանդանոց է տեղափոխվել  «ՉԱԱՐԱՏ Կապան» փակ բաժնետիրական ընկերության Շահումյանի անվան փակ հանքի 830 հորիզոնում հանք իջանցքը ընկնելու հետեւանքով:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի  է ունեցել ժամը 13:00-ի սահմաններում, իսկ մահացածը աշխատում էր  «Էս Ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ-ում՝ որպես հերթափոխի պետ:

--00--ԱՀ