Ադրբեջանցի զինվորականները Շուշիում պղծել եւ քանդել են Հովհաննես Թևոսյանի հուշարձանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News 

․

Ադրբեջանցի զինվորականները շարունակում են պղծել հայկական հուշարձանները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում: Ցանցում հայտնվել է տեսանյութ, որում ադրբեջանցի զինվորականները քանդում են Հովհաննես (Իվան) Թեւոսյանի հուշարձանը, հայտնում է Sputnik-Արմենիան:

Նշենք, որ Թեւոսյանը ծնվել է Շուշի քաղաքում՝ դերձակ-արհեստավորի ընտանիքում: Մի քանի տարի անց ընտանիքը փախել է Շուշիից եւ բնակություն հաստատել Բաքվում: Նա Բաքվում ավարտել է ուղղափառ ծխական դպրոցը եւ եռամյա առեւտրի դպրոցը: Ավարտելուց հետո աշխատել է Վոլգա-Բաքվի նավթային ընկերությունում՝ որպես գործավար, հաշվետար եւ հաշվապահի օգնական: Միաժամանակ երեկոները սովորել է գիմնազիայում:

1948-1949 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ մետալուրգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը: 1949-1956 թվականներին եղել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, միաժամանակ 1950-1953 թվականներին՝ ԽՍՀՄ սեւ մետալուրգիայի նախարար: 1956 թվականից մինչ մահը եղել է Ճապոնիայում ԽՍՀՄ դեսպան:

Նշենք, որ սա հայկական պատմամշակութային հուշարձանների դեմ ադրբեջանական վանդալիզմի առաջին դեպքը չէ:

2020-ի նոյեմբերին ադրբեջանցի զինծառայողները ոչնչացրել էին Շուշիի Կանաչ մատուռի գմբեթն ու զանգակատունը:

Նոյեմբերի 16-ին պղծել ու մասամբ ավերել էին Մեխակավան գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին, իսկ դրա վրա տեղադրված խաչը քանդել էին: Պղծվել էր նաեւ Վազգեն Սարգսյանի հուշարձանը:

--00--ԱՀ