Վրաերթի ենթարկված 80-ամյա տղամարդը, գիտակցության չգալով, 10 օր անց մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News 

․

Փետրվարի 21-ին, ժամը 10.30-ին, Երևանի Արամ Խաչատրյան և Վաղարշ Վաղարշյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 80-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Մարտի 3-ին հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով բուժօգնության տեղափոխված 80-ամյա Լերմոնտով Շահինյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Քննությունը շարունակվում է։

--00--ԱՀ