Նազարբարևը Ստանիսլավ Զասին իր աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևն Աստանայում հինգշաբթի հանդիպել է Բելառուսի Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ և իր աջակցություն է հայտնել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Այս մասին հայտնել է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։

«Սանկտ Պետերբուրգում երկրների ղեկավարները Ալքսանդր Լուկաշենկոյի առաջարկով ընդունել են որոշում պաշտպանելու Ձեր թեկնածությունը։ Դուք արդեն սկսել եք հանդիպել կազմակերպության անդամ-երկրների ղեկավարների հետ։ Եղել եք Բիշքեկում։ Ինչպես հայտնի է, ՀԱՊԿ-ում այժմ նախագահում է Ղրղզական Հանրապետությունը։ Վստահ եմ, որ ձեր հանդիպումները լավ են անցել», - ասել է Նազարբաևը։

Ղազախստանի նախագահը նշել է, որ Զասը օժտված է անհրաժեշտ բոլոր կարողություններով և գիտելիքներով նշյալ պաշտոնում աշխատելու համար։