Քոչարյանի հետ շփում Արմեն Գևորգյանը չի ունեցել. պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 13, 24News

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին կալանավորելու հիմքեր չկան, սակայն,  եթե դատարանը այդպիսի հիմքեր տեսնի, նրա պաշտպանները կմիջնորդեն, որպեսզի կիրառվի կալանավորման այլընտրանքային միջոց՝ գրավ: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին ,Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նորք Նորք վարչական շրջանների նստավայրում լրագրողներին ասել է Արմեն  Գեւորգյանի պաշտպան էրիկ Ալեքսանյանը: Նա նաև նշել է, որ, չնայած ՀՀ երկրորդ նախագահ ռոբերտ Քոչարյանի հետ նույն գործով են անցնում՝ Մարտի 1-ի, իր պաշտպանյալը նրա հետ շփում չունի։

«Արմեն Գեւորգյանը Ռոբերտ Քոչարյանի հետ շփում չունի»,- ասել է նա։

Դատարանը շարունակում է քննել նրան կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը: Քննությունը դռնփակ է:

Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ մի քանի հոդվածներով: Մասնավորապես՝ նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):

Ավելի վաղ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: