Հրդեհ՝ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում․ դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

կոշ

Մարտի 5-ին՝ ժամը 07:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության լեռնափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է էլեկտրական ենթակայանում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։10-ին, մարվել՝ 08։30-ին։

--00—ԼՄ