ՀՀ-ում մեկ օրում կորոնավիրուսի 442 նոր դեպք է հաստատվել․ մահացել է 7, ապաքինվել՝ 378 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News  

կորոնավիրուս

Մարտի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 173 749 դեպք, որոնցից 164 463-ն` առողջացած, 3215-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 744 863 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2825 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 442 նոր դեպք: Ունենք 378 առողջացած և 7 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 822 է:

  --00—ՄՀ