ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում Հայաստանի տեսակետը չի փոխվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

Պաշտոնական Հայաստանի տեսակետը չի փոխվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցում։ ն 24News-ի հետ զրույցում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանն ասաց, որ հարցը լուծվելու է կոնսենսուսի միջոցով՝ վկայակոչելով դեկտեմբերի 6-ին լրատվամիջոցներին տված իր մեկնաբանությունն առ այն, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեռ լուծված չէ, և Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է։ 

Հիշեցնենք նաև․ դեկտեմբերի 5-ին՝ մետրոպոլիտենում ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծվելու է կոնսենսուսով: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝  Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևն Աստանայում հինգշաբթի հանդիպել է Բելառուսի Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ և իր աջակցությունը հայտնել նրան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Այս մասին հայտնել է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Ղազախստանի նախագահը նշել է, որ Զասը օժտված է անհրաժեշտ բոլոր կարողություններով և գիտելիքներով՝ նշյալ պաշտոնում աշխատելու համար։