Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհին ավտովթարներ են գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

հասարակական

Մարտի 4-ին Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 3-րդ կմ-ի վրա տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Իրար են բախվել Մ․Օ․-ին (Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքի 22-ամյա բնակիչ) վարած «OPEL ASTRA» մակնիշի և Ս․Ն․-ին (Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի 54-ամյա բնակիչ) վարած «ВАЗ 2110» մակնիշի ավտոմեքենաները:

Ժամը 19:56-ին ԱԻՊԾ Ասկերանի ՀՓՄ-ի մեկ մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր ավտոմեքենաները հոսանքազրկելու նպատակով:

ՃՏՊ հետևանքով` վարորդները ստացել են մարմնական տարբեր աստիճանների վնասվածքներ և Ասկերանի շտապ օգնության մեքենայով տեղափոխվել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` տուժածների վիճակը գնահատվում է բավարար:

ՃՏՊ մեկ դեպք գրանցվել է այսօր լուսադեմին:

Ժամը 08:20-ին Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 6-րդ կմ վրա Ա.Բ.-ն (ԱՀ Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղի 28-ամյա բնակիչ) իր վարած «MERCEDES» մակնիշի ավտոմեքենայով վազանց է կատարել և բախվել հանդիպակաց երթևեկող Ա.Ա.-ի (ԱՀ Ստեփանակերտ քաղաքի 25-ամյա բնակիչ) վարած «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով վերջինս կողաշրջվել է:

Տուժածներ չկան:

Ստուգմամբ զբաղվում է Ասկերանի ճանապարհային ոստիկանության շրջանային բաժինը:

Հարգելի հայրենակիցներ,

ԱՀ ներքին գործերի նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին՝ խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, զերծ մնալ դժբախտ ելքով պատահարներից ու արտակարգ իրավիճակից:

--0--ԿԿ