Լևոն Մնացականյանն արդեն պաշտոնանկ է արվել․ մի քանի ժամից լուրը պաշտոնապես կհաստատվի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

Արցախի Պաշտպանության Բանակի հրամանատար Լևոն Մնացականյանն արդեն պաշտոնանկ է արվել։ Այս մասին հայտնում են 24News-ի աղբյուրը։ Արցախի ՊԲ նոր հրամանատար կնշանակվի գործող շտաբի պետ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը։

Մեր աղբյուրի համաձայն՝ առաջիկա մի քանի ժամվա ընթացքում պաշտոնանկության մասին լուրը պաշտոնապես կհաստատվի։ Ավելին, մեր տեղեկության համաձայն՝ ՊԲ ղեկավարի պաշտոնանկության հարցը լուծվել է Երևանում։

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը այսօր հայտնել էր, որ Երևանում ժամեր առաջ հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Ի դեպ, ըստ մեր աղբյուրի՝ հնարավոր է՝ պաշտոնանկ արվի նաև Արցախի հերոս Սամվել Օգանովսկին։