Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 11 024 դեպք է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

կորոնավիրուս

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 11 024-ով: Վարակվածների ընդհանուր թիվը հասել Է 4 301 159-ի։ Այս մասին լրագրողներին հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։

Ռուսաստանում բուժումն Է շարունակում 327 553 մարդ: Կորոնավիրուսից ապաքինվածների թիվը Ռուսաստանում մեկ օրում աճել Է 15 464-ով՝ հասնելով  3 885 321:

Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը մեկ օրում աճել Է 462-ով։

Ընդամենը վարակից մահացել Է 88 285 հիվանդ:

  --00—ՄՀ