Հայաստանը մնացել է անցյալի և ներկայի մեջտեղում․ Коммерсантъ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News 

Քոչարյան

Հայաստանում քաղաքական ճգնաժամը փակուղի է մտել, իսկ անկայունությունը՝ դարձել կայուն վիճակ։ Նիկոլ Փաշինյան և ընդդիմություն հակասության մեջ ոչինչ տեղի չի ունենում, բացառությամբ հակառակորդ կողմերի ստեղծած ինֆորմացիոն առիթներից։

Այդպիսի առիթներից մեկն էլ երկրի 2-րդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսն էր, որտեղ նա պատերազմում պարտության մեղավոր էր համարում վարչապետին։

 Հայաստանում իշխանության համար պայքարը այժմ դիրքային մարտերի փուլում է: Նիկոլ Փաշինյանի հակառակորդները «դիրքավորվել են» Ազգային ժողովի շենքի դիմաց:  Այնտեղ անցյալ շաբաթվանից ստեղծվել է վրանային ճամբար, իսկ երկուշաբթի օրվանից  նաև բեմ է տեղադրվել: Շաբաթը մի քանի անգամ այնտեղից Նիկոլ Փաշինյանին անվանում են «դավաճան» ու կոչ անում հեռանալ: Հայտարարություններից այն կողմ ընդդիմությունը դեռ պատրաստ չէ անցնել։ Այս մասին գրել է Коммерсантъ-ը։  

Մարտի 3-ին Փաշինյանը գտնվում էր Ազգային ժողովում, ինչի պատճառով  անվտանգության միջոցառումները նկատելիորեն ուժեղացվել էին: ԶԼՄ-ները տպավորիչ պատկեր էին ստացել․ ԱԺ շենքի պատշգամբում դիպուկահարներ էին տեղակայված, ինքնաձիգով ծառայողները լցվել էին խորհրդարանի դիմացի այգին, իսկ արահետները «ականապատել» էին լուսաձայնային նռնակներով, դարպասները զոդել էին, տեղակայվել էին վահաններով և մահակներով ոստիկանները:

Եթե իշխանությունները ցանկանում էին ցույց տալ, որ պատրաստ են իրենց պաշտպանել, դա նրանց մոտ ստացվեց, սակայն անվտանգային միջոցառումների ուժեղացումն այդպես էլ պետք չեկավ: Ընդդիմությունը չէր պատրստվում և ատայժմ չի պատրաստվում գրոհել։

«Հայրենիքի փրկության շարժում»-ից Նիկոլ Փաշինյանի հակառակորդները ցանկանում են գնալ այլ ճանապարհով ՝ ստիպել նրան հրաժարական տալ, փոխարինել նրան կառավարության ժամանակավոր ղեկավարով, որի դերը տրվել է երկրի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանին, իսկ դրանից հետո անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Պարոն Փաշինյանն այլ մարտավարություն է ընտրել: Նա անտեսում է հեռանալու կոչերը, իր կողմնակիցներին դուրս է բերում հրապարակ, երբ ուզում է ցույց տալ, որ նրանց թիվն ավելին է, քան իր հակառակորդները կարող են մոբիլիզացնել, և դրան զուգահեռ բանակցում է արտահերթ ընտրությունների շուրջ տարբեր կուսակցությունների հետ: Վարչապետի նպատակն է այնպես անել, որ խորհրդարանի ցրման դեպքում արտահերթ ընտրություններն անցնեն իր պայմաններով: Այսինքն ՝ առանց Վազգեն Մանուկյանի գլխավորած ժամանակավոր կառավարության, ինչը նշանակում է իր՝ Փաշինյանի վերահսկողության ներքո:

Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանի հակառակորդները հասկանում են այս հավանականությունը և մարտի են նետում հին ուժերին: Մարտի 4-ին հարձակման է անցել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Երևանում կայացած մամուլի ասուլիսում նա գրեթե ուղիղ մեղադրել է Փաշինյանին դավաճանության համար:

 Մանրամասները՝ Коммерсантъ-ում։

  --00—ՄՀ