26 դեպքով հաշվարկվել է 67,231,184 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

բըտմ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է հաշվետվություն 2021 թվականի փետրվարի 15-ից 19-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ:

Արձանագրված 26 դեպքով հաշվարկվել է 67,231,184 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Նախկինում արձանագրված 8 դեպքով  նշանակվել է 1,200,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրված 26 դեպքով հաշվարկվել է 67,231,184 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Նախկինում արձանագրված 7 դեպքով նշանակվել է 900,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում նախկինում իրականացված 1 ստուգման արդյունքում նշանակվել է 300,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 880,000 ՀՀ դրամ: ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 13 գործ (1,950,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

--00--ԱԹ