Արմեն Գևորգյանի կալանքի մասին որոշումը դատարանը կհրապարակի վաղը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 13, 24News

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափան միջոցը կալանք ընտրելու մասին վճիռը դատարանը կհրապարակի վաղը՝ դեկտեմբերի 14-ին։ Այդ մասին դատական նիստից հետո լրագրողնրեին հայտնեց պաշտպան էրիկ Ալեքսանյանը։

«Մենք ներկայացրել ենք հակափփաստարկներ։ Հիմնավորել ենք, որ Արմեն Գևորգյանը չի թաքնվի և չի խոչընդոտի գործի ընթացքին։ Նա դրսևորում է պատշաճ վարքագիծ, ուստի կալանքի հիմքեր չկան։ Դատարանը վաղը ժամը 16-ին կհպրապարակի վճիռը»,- ասաց պաշտպանը։

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նորք Նորք վարչական շրջանների նստավայրում ընթացել է Արմեն Գևորգյանի խափանման միջոցին առնչվող դատական նիստը։

Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ մի քանի հոդվածներով: Մասնավորապես՝ նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):

Ավելի վաղ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: