Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է․ Լարսում 600 բեռնատար կա կուտակված

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

ճանապարհ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար) և Սյունիքի մարզի Շուռնուխ-Կատարի ավտոճանապարհը։

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

--00—ԼՄ