Քննարկվել են «Մեղրի-2» և «Որոտան-1» էլեկտրատեղակայանքներում համակարգային վթարի պատճառները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News 

ՔՏՀԱ

Տեղի է ունեցել «Մեղրի-2» և «Որոտան-1» էլեկտրատեղակայանքներում համակարգային վթարի վերաբերյալ մասնագիտական հանձնաժողովի նիստը։ Այս մասին հայտնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի նախագահությամբ  մասնագիտական քնություն իրականացնելու նպատակով տեղի է ունեցել մասնագիտական հանձնաժողովի նիստ՝ Տեսչական մարմնի էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության, «Էլեկտրաէներգետիկական կարգի օպերատոր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և «Քոնթուր Գլոբալ» ՓԲ ընկերությունների ներկայացուցիչների  միչև։

Հանդիպման ընթացքում  մասնագիտական քննության հանձնաժողովի կողմից մանրամասն քննարկվել են «Մեղրի-2» և «Որոտան-1» 220 կՎ լարման օդային գծերի անջատման հետևանքով ՀՀ Էլեկտրաէներգետիկական համակարգի երկու և ավելի սուբյեկտներում միաժամանակ տեղի ունեցած վթարի առաջացման պատճառները և հետևանքները։

Հանձնաժողովի աշխատանքների հետագա ընթացքն ապահովելու նպատակով հանձնաժողովի անդամներին և մյուս շահագրգիռ գերատեսչությունների անդամներին առաջարկվել է յուրաքանչյուրն իր մասով հանձնաժողովին ներկայացնել ներքին մասնագիտական քնությունների ռեժիմի վերլուծության արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն։

Նշվում է, որ հանձնաժողովի աշխատանքների հետագա ընթացքը կապահովվի սահմանված կարգով։

--00--ԱԹ