Ժոնաթան Լաքոտը ֆրանսերենի դասագրքեր է նվիրել Հրազդանի` Վիլյամ Սարոյանի անվան դպրոցին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

դեսպան

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը հայտնել է, որ հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի և նրա ղեկավարած պատվիրակության հետ:

«Ողջունելով պարոն դեսպանի այցը Կոտայքի մարզ՝ շնորհակալություն եմ հայտնել բարեկամ Ֆրանսիային մշտապես Հայաստանի կողքին լինելու և աջակցելու համար:

Ժոնաթան Լաքոտն ու պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանում իրականացվող ծրագրերն ու համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները:

Երկուստեք կարևորել ենք համագործակցության առավել ամրացումն ու խորացումը տնտեսական, տուրիզմի, կրթական և այլ ոլորտներում: Պայմանավորվել ենք առկա ծրագրերն առավել հանգամանալից քննարկելու համար հավելյալ հանդիպել:

Հանդիպումից հետո պարոն դեսպանի հետ ուղևորվել ենք Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 միջնակարգ դպրոց, որը Հայաստանի այն 11 դպրոցներից է, որտեղ խորացված ուսումնասիրում են ֆրանսերեն:

Ժոնաթան Լաքոտը երեխաներին է նվիրել ֆրանսերենի ուսուցման դասագրքեր: Դեսպանի հետ ստուգել ենք նաև երեխաների լեզվի իմացությունը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Կոտայքի մարզպետը: 

--00—ԼՄ