ՀՔԾ-ի համաձայնությամբ չէ. խոսնակը՝ Վաչագան Ղազարյանի՝ պետությանը 6 մլն դոլար տալու մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

Այնպես չէ, որ ՀՔԾ-ն համաձայն է կամ համաձայն չէ Վաչագան Ղազարյանը 6 միլիոն դոլար փոխանցի պետությանը, կան մի շարք ընթացակարգեր։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում նշեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 12-ին, Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը հայտարարութբուն էր տարածել, ըստ որի վարույթ իրականացնող մարմնի համաձայնության դեպքում նա ու իր ընկերը պատրաստակամ են ամբողջ դրամական միջոցները՝ մոտ 6 միլիոն դոլարի չափով, փոխանցել պետությանը։

Վաչագան Ղազարյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա դրված է կալանք։ Ինչպես այդ 6 միլիոն դոլարի, այնպես էլ արգելանքի տակ գտնվող նրան պատկանող մոտ մեկ տասնյակ անշարժ գույքերի հետ կապված հարցերը կքննարկվեն և կլուծվեն քրեական դատավարության ընթացակարգով։