Գործընթացը քաղաքական էր, ես այդ ֆեյքի հետ կապ չունեմ․ Արա Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News 

Սաղաթելյան

Ինչ խնդիրներ է ուզում լուծել իշխանությունը, ինքն էլ չի հասկանում։ Իմ խորը տպավորությամբ իշխանության գլխում իրար հակասող մտքեր են ի հայտ գալիս, ինչը համապատասխան հոգեվիճակի արդյունք է։  Այս մասին ազատ արձակումից հետո լրագրողներին ասաց Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը։

Ըստ Սաղաթելյանի՝ կատարվել է ապօրինություն․

«Ապօրինությունն սկսվել է այն պահին երբ եկան գրասենյակ, որտեղ գտնվում էի ես, բայց արձանագրված էր ՀԿ-ի գրասենյակը։ Խուզարկեցին ամբողջ տարածքը։ Բոլորիս արգելեցին օգտվել հեռախոսներից, առգրավեցին ամբողջ տեխնիկան ու որոշակի փաստաթղթեր, որոնցից մի քանիսը ներկայացվեցին իմ սենյակից առգրավված»։

Սաղաթելյանի որակմամբ՝ գործընթացը քաղաքական էր և կազմակերպված։

«Վարույթ իրականացնող մարմինը, քննիչն ամբողջ բիսատի ընթացքում փորձում էր մոլորեցնել դատարանին, ներկայացնում աղճատված տվյալներ, աղճատվել էր գաղտնալսումը։ Իմ տպավորությամբ դատարանն էլ դեմ չէր մոլորվելուն, ինչի արդյունքում ես հայտնվեցի մեկուսարանում։  Ես այդ ֆեյքի հետ կապ չունեմ, ինձ համար կարևոր է, որ դրա հետ կապ չունեմ»,- ասաց նա։

--00—ՄՀ