Խուզարկությունից հետո առգրավեցին ինչ կարող էին, եթե շուն ունենայինք, շանն էլ կառգրավեին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News 

Սաղաթելյան

Գրասենյակից խուզարկությունից հետո առգրավեցին ինչ կարող էին, եթե շուն ունենայինք, շանն էլ կառգրավեին։ Այս մասին լրագրողներին ասաց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը։

 «Գործընթացը չի կարող ինձ սահամանափակել, որովհետև այն գոյություն չունի։ Որպեսզի պատկերացնեք, թե ինչքան փնթի ու անհիմն գործընթաց է՝ իմ խուզարկության սանկցիայի մեջ գրված էր, որ ես «Արմենպրես»-ի տնօրենն եմ», - ասաց Սաղաթելյանը։

--00—ՄՀ