Անկարայում գնացքի վթարից տուժած ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

Անկարայում գնացքի վթարի հետևանքով տուժածների թվում, ըստ նախնական տվյալների, ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան։ Այս մասին նշվում է ՀՀ արտգործնախարարության ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք՝ Անկարայում արագընթաց գնացքը դուրս է եկել երթուղուց և բախվել երկաթուղու տեխնիկական վիճակը ստուգող լոկոմոտիվին։ Վթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, կան վիրավորներ։