Հեղափոխության օրերին Մարուքյանը մեզ դրդում էր բանակցել Սերժ Սարգսյանի հետ․ Լուսինե Հարոյան

 ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 13, 24News

Լինելով Նիկոլ Փաշինյանի հետ նույն դաշինքում՝ Էդմոն Մարուքյանը մենակ թողեց իր դաշնակցին փողոցում, և երբ բազմահազար մարդ էր հավաքվել՝ Էդմոն Մարուքյանը համոզում էր գնալ տուն և ասում, որ կա երրորդ ուղի, իսկ այդ ուղին Սերժ Սարգսյանի հետ բանակցելն էր. փաստացի ,նա անում էր Սարգսյանի շահերի լոբբինգը։ Այդ մասին 24TV-ի եթերում ասել է «Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության և խորհրդի անդամ Լուսինե Հարոյանը։

«Նա պարզապես մենակ թողեց իր դաշնակցին փողոցում, մնաց խորհրդարանում և դեռ մի բան էլ ուզում էր շարժումը տանել զրոյի, այդ պատճառով մենք չենք համարում, որ «Լուսավոր Հայաստանը» հեղափոխական ուժ է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյությում։