Պաշտոնական. Արմեն Ադամյանը հրաժարական է տվել «Լոռի» ՖԱ-ի գլխավոր մարզչի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

Դեկտեմբերի 13-ին «Լոռիի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Լոռի» ՖԱ հիմնադիր Թովմաս Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ որոշվեց, որ Արմեն Ադամյանը այլ պաշտոն կստանձնի ակումբում։

Արմեն Ադամյանը «Լոռին» գլխավորել է 2017 թվականի հուլիսի 25-ին:

Ադամյանի գլխավորությամբ թիմը դարձել է 2017/18 թթ. մրցաշրջանի Հայաստանի Առաջին խմբի առաջնության չեմպիոն: Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության աշնանային շրջանը «Լոռին» ավարտեց 5-րդ հորիզոնականում: