Հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

կրակոց

ՀՀ բարձր արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել` կից նշելով.

«Ձեզ եմ ներկայացնում հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը:

Նախատեսված է հակառակորդի հետևակի և ռազմական տեխնիկայի խոցման համար։

Անցել է պետական փորձարկումներ, գտնվում է սերիական արտադրության փուլում։

Նորարարական մշակումների հետ զուգահեռ շատ կարևոր է նաև արդեն գոյություն ունեցող, պահանջարկ ունեցող սպառազինության տեղական արտադրության կազմակերպումը, թե տնտեսական, թե ռազմավարական առումներով։

Ռազմարդյունաբերական համալիրի այս և այլ մշակումներին կարող եք ծանոթանալ մարտի 25-27-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող #Արմհայթեք սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում»:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս