Արցախի վրա նոր հարձակումը կբերի երրորդ համաշխարհային պատերազմի․ Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Այն, որ Ալիևն ասում է՝ Ղարաբաղի հարց չկա, ավելի լավ է: Նշանակում է՝ եկել են եզրակացության, որ հակամարտության հարցը փակված է, այսինքն՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Սա մեր մոտեցումն է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Ըստ նրա՝ Բաքուն անճարությունից է նման հայտարարություն անում։

«Արցախը կա, ինչքան էլ Ալիևն ասի, որ հարցը փակված է։ Մեր առաջնային հարցը մեր սուբյեկտայնության պահպանումն է։ Կարգավիճակի  հարցը եղել է և կմնա։ Պետք է փորձենք աշխատել այս ուղղությամբ»,- ասել է նա։

Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը ընդգծել է, որ ցանկացած հարձակում Արցախի վրա բերելու է երրորդ համաշխարհային պատերազմի։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս