Սույն անձի պաշտոնի բարձրացումը վկայում է, որ այս շղթան մինչև ամենավերև է բարձրանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

․

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով այն տեղեկատվությանը, որ Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը նախարար աշխատած ընթացքում 1 մլրդ դրամի ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել կնոջը պատկանող ՄԻԲՍ ԲԿ-ի հետ։

«1 միլիարդ ՀՀ դրամ ՄԻԲՍ-ին, որ ընդամենը ՄՌՏ եւ ԿՏ ծառայություններ է մատուցում...

Դեռ 2 տարի առաջ ասածներս կամաց-կամաց ջրի երես են դուրս գալու, ամեն ասածս, առանց բացառության։ Ինչպես որ ասել էի` ժամանակի խնդիր է։

Իսկ սույն անձի պաշտոնի բարձրացումը միայն մի բանի մասին է վկայում, եւ հակառակն ինձ ոչ ոք չի կարող ապացուցել, որ այս շղթան մինչեւ ամենավերեւ է բարձրանում։ Ափսոս, որ միամտորեն մտածում էինք, թե վերեւում տեղյակ չեն «փոքրիկ իշխանի» սխրանքներից...

Ոնց էին ասում` «ամենահեղափոխական եւ արդյունավետ նախարա՞ր»։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս