Եթե այս կառավարությունը մնա, կարող է ստիպեն Սյունիքն էլ, Սեւանա լիճն էլ վերցնեն. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Ստեփան Դանիելյան

Ճանապարհների բացումը Մեղրիով եւ ոչ միայն Մեղրիով, մեզ համար շատ կարեւոր է, բնականաբար ե՛ւ վտանգներ է պարունակում, ե՛ւ հնարավորություններ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը` անդրադառտնալով Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայտարարություններին կապված Մեղրիով տրանսպորտային միջանցքին:

«Ամեն ինչ կախված է նրանից, թե Հայաստանում ինչ կառավարություն կա, եւ ինչ արտաքին եւ ներքին քաղաքականություն կվարի, որովհետեւ այդ ճանապարհը նաեւ տարածաշրջանային աշխարհաքաղաքական դասավորվածությունն է փոխվում, մեզ համար շատ կարեւոր է հյուսիս-հարավ հատվածը։ Նաեւ Վրաստանի դերն է նվազում կոմունիկացիաների առումով, որը հնարավոր է նաեւ բերի Վրաստանի քաղաքականության փոփոխությանը տարբեր հարցերում։ Հիմնական խնդիրն այն է, թե մենք ինչ կառավարություն ունենք եւ այդ կառավարությունը ազգային քաղաքականություն է վարում, թե ըստ էության արդեն կարող ենք ասել պրոթուրքական։

Քաղաքագետի խոսքով` ինչ վերաբերում է նրան, որ Ալիեւը հայտարարել է, որ կստիպեն Հայաստանին, եթե Հայաստանը միջանցքը չբացի, դա նույնպես կախված է նրանից, թե մենք ինչ կառավարություն կունենանք։

«Եթե այս կառավարությունը մնա, ամեն ինչ էլ կարող է ստիպել, կարող է ստիպեն Սյունիքն էլ վերցնել,Սեւանա լիճն էլ վերցնեն։ Այսինքն մենք պետք է նորմալ, ուժեղ կառավարություն, որը ներքին եւ արտաքին լուրջ քաղաքականություն է վարում։ Հիմա մենք դա չունենք, եւ բնականաբար հիմա այդ լեզվով Ալիեւը մեզ հետ կարող է խոսել»,-ասաց նա։

Քաղաքագետը հավելեց, որ որքան Հայաստանը թուլացած է, եւ թույլ իշխանություն ունի, կարելի է սպառնալիքների լեզվով խոսել. «Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը հիմա նորից կարող է պատերազմ սկսել, բայց մյուս կողմից նա կարող է ինչ-որ սահմանային միջադեպեր ստեղծել եւ ճնշումներ անել,Արցախում եւ այստեղ ինչ-որ առավելությունների հասնել, բայց պատերազմի առումով ես լուրջ չեմ ընկալում»։

Քաղաքագետն անդրադառնալով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ասաց, որ դրա մեջ ոչինչ հստակ չէ։

«Այսինքն ամեն ինչ կախված է նրանից, թե ով ինչպես է մեկնաբանում եւ ով ինչպիսի ճնշումներ եւ ինչպիսի քաղաքականություն կարող է վարել։ Հստակություն գոյություն չունի եւ հստակ պատասխան ոչ ոք չի կարող տալ»,- ընդգծեց նա։

--00--ԱՀ