Ռուսաստանն ու Բելառուսը մարտին կանցկացնեն համատեղ տակտիկական զորավարժություններ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

հասարակական

Ռուսաստանն ու Բելառուսը մարտին կանցկացնեն երկու համատեղ տակտիկական զորավարժություն, որոնցում կներգրավվեն ՌԴ Օդադեսանտային զորքերն ու Բելառուսի ԶՈՒ հատուկ գործողությունների ուժերը, կիրակի հայտնել են ՌԴ ՊՆ-ից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ընթացիկ տարվա մարտի ընթացքում Բելառուսի Հանրապետության Միսնկի շրջանում եւ Ուլյանովսկի շրջանում փորձադաշտերում կանցկացվեն համատեղ ռուս-բերալուսական տակտիկական զորավարժություններ, որոնց կմասնակցեն Ռուսաստանի Օդադեսանտային զորքերն ու Բելառուսի Հանրապետության ԶՈՒ հատուկ գործողությունների ուժերը»,-հայտնել են գերատեսչությունից:

Պոլիվնո ռուսական փորձադաշտում մանեւրները կկայանան մարտի 9-20-ը եւ նվիրված կլինեն խաղաղապահ թեմային: Զորավարժությունների ղեկավարը կլինի Ուլյանովսկի Օդադեսանտային զորքերի առանձին գվարդիական դեսանտային միավորման գնդապետ Վլադիմիր Սելիվյորստովը:

«Զորավարժություններին կմասնակցի ավելի քան 400 զինծառայող եւ շուրջ 100 միավոր ռազմական եւ հատուկ տեխնիկա Ուլյանովսկի միավորումից, իսկ բելառուսական կողմից՝ ավելի քան 80 զինծառայող, որոնք տեղակայված են Բրսետում»,-նշել են ՊՆ-ից:

Բացի այդ, մանեւրերում կներգրավվի ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի երկու Մի-24 հարվածային ուղղաթիռ եւ վեց տրանսպորտառազմական Մի-8ԱՄՏՇ:

«Իսկ մարտի 15-27-ը Բելառուսի Հանրապետության Մինսկի շրջանի Օսիպովիչկի փորձադաշտում կանցկացվեն համատեղ ռուս-բելառուսական զորավարժություններ»,-հայտնել են նախարարությունից:

--0--ԿԿ