23-ամյա վարորդը Opel-ով բախվել է զորամասի հրամանատարի Infiniti-ին. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News 

վթար

Մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։  Ժամը 16։20-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում բախվել են Ստեփանավան քաղաքի բնակիչներ՝ 23-ամյա Գևորգ Արզումանյանի վարած Opel մակնիշի և 45-ամյա Արտաշես Հաջաթյանի վարած Infiniti մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Opel-ի ուղևոր՝ Ստեփանավանի բնակիչ, 23-ամյա Գևորգ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն։ 
Ըստ աղբյուրի՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ճամփեզրին կայանված Infiniti-ին, իսկ Infiniti-ի վարորդ Ա. Հաջաթյանը ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարն է։  

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս