Այս պատերազմում պարտվողներ եղան, բայց ոչ նահատակ հայորդիները. Տեր Հակոբ քահանա Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

հասարակական

Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Արցախյան պատերազմում նահատակ մեր զինվոր եղբայրների մայրեր և քույրեր, երկնքում լույս դարձած հայրենյաց պաշտպան նահատակ մեր զինվորների հետ միասին աղոթում ենք ձեր մխիթարության, համբերության և հանգստության համար:

Ամուր և պինդ սեղմում ենք ձեր ձեռքը: Այս պատերազմում պարտվողներ եղան, բայց ոչ երբեք նահատակ մեր հայորդիները: Նրանց պայքարը ճշմարտության պայքար էր, արդարության, իրավունքի, երկրի, հայրենիքի, հավատի և ընտանիքի, սիրո և խաղաղության պայքար էր:

Անձեր կան՝ ապրում են, բայց վաղուց ի վեր դադարել են ապրել, իսկ հայոց նահատակ զինվորները ֆիզիկապես մեզ հետ չեն, բայց ապրում ու ապրելու են հավետ՝ իրենց ոտնահետքով, նվիրումով, անձնազոհությամբ, հայրենիք, ընտանիք և ընկերսիրությամբ, ապրելու են նորածին մանկան ճիչի մեջ, հայոց աղոթքի մեջ, Հայ ընտանիքիների երջանկության մեջ, մեր հայրենիքի շենացման և զորացման մեջ, հայոց մայրերի երջանկության արցունքներում և հայրենիք սիրող մարդկանց գործերում:

Աղոթք և բյուր օրհնություն նրանց լույս հիշատակին և Սուրբ հոգու մխիթարությունն ընդ ձեզ՝ Քաջ մարտիկների հերոս մայրեր և քույեր: 

--0--ԿԿ