Դուք ընտանիքի, ազգի հոգին եք․ Սեյրան Օհանյանի մարտիության ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

Սեյրան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է տարածել։

«Սիրելի՛ մայրեր, կանայք և քույրեր, շնորհավորում եմ բոլորիդ Կանանց տոնի կապակցությամբ։

Դուք ընտանիքի, ազգի հոգին եք, որ, ապրելով յուրաքանչյուրիս սրտում, կյանքը լցնում է սիրով ու հույսով և նոր սխրանքի թևեր տալիս։ Ձեր գեղեցիկ ներկայությամբ դուք զարդարում եք մեր առօրյան, ոգեղեն կերտվածքով՝ ներշնչում, իսկ ձեր քնքուշ ու բարի տեսակը պարտավորեցնում է մեզ լինել ավելի ուժեղ։

Խաղաղություն, երջանկություն եմ ձեզ մաղթում և հավատ՝ հանուն վաղվա հաղթանակների»,-նշված է Օհանյանի ուղերձում։

--00—ԼՄ