Դիլիջանի թունելում առաջացել է երթևեկության խոչընդոտ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News 

թունել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են՝ Դիլիջանի թունելում կցորդի անսարքության պատճառով առաջացել է երթևեկության խոչընդոտ։

«Թունելը սպասարկող ընկերության անձնակազմն իրականացնում է երթևեկության կազմակերպման աշխատանքներ, մինչև խնդրի կարգավորումը։

Հորդորում ենք վարորդներին՝ տվյալ հատվածում լինել զգոն և պահպանել երթևեկության կանոնները»,- ասված է նախարարության Ֆեյսբուքյան էջում։

--00—ՄՀ