Կանայք աշխարհին բերում են ներդաշնակություն, քնքշություն, սեր. Վլադիմիր Պուտինի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

 

1.jpg

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է կանանց տոնի` Մարտի 8-ի առթիվ` ընդգծելով, որ հենց նրանք են աշխարհին բերում ներդաշնակություն, քնքշություն, գեղեցկություն, մայրական սեր և միաժամանակ ամենուր ու ամեն ինչ հասցնում են, գործունեության ամենատարբեր ոլորտներում հասնում են հաջողության, հարգանք են առաջացնում իրենց հուսալիությամբ և գործին պատասխանատու մոտեցմամբ:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այսօր ամեն տանը, ամեն ընտանիքում հնչում են քնքշության անկեղծ խոսքեր, որ ասվում են մայրերին, տատիկներին, կանանց, քույրերին, դուստրերին, ընկերուհիներին, գործընկերներին:

Նա նշել է, որ տոնի հետ կապված ավանդույթները հաստատում են կանանց դերը` արժեքների ու բարոյական չափանիշների պահպանման հարցում:

«Մարտի 8-ը նշելու այս վաղեմի ավանդույթը բոլորի մոտ ստեղծում է հատուկ տրամադրություն, այն խորհրդանշում է գարնանամուտը, հաստատում է կանանց դերը մեր կյանքում` իրական արժեքների պահպանման հարցում, արժեքների, որ բոլոր ժամանակներում եղել են և, վստահ եմ, կմնան ոգեշնչող բարոյական ուղեցույց»,- ասել է Պուտինն իր հեռուստաուղերձում:

ՌԴ նախագահն առանձին շնորհավորել է բուժաշխատողներին, որ «համավարակի դժվարագույն պայմաններում» են աշխատում:

«Շնորհակալ եմ բոլոր կանանց` բժիշկներին, բուժքույրերին, դայակներին, բոլոր նրանց, որ փրկում են և խնամում «կարմիր գոտում» հայտնված հիվանդներին՝ շտապօգնության անձնակազմի կազմում, հիվանդանոցներում և կլինիկաներում»,- նշել է նա:

--00--ԱԹ