Պարտք ենք մեր հերոսներին, նրանց մայրերին, կանանց, քույրերին. Հայրենիքի փրկության շարժում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News 

ՀՓՇ

Հայրենիքի փրկության շարժումը Մարտի 8-ի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր,

Այսօր մարտի 8-ն է՝ Կանանց իրավունքների ու ազատության միջազգային օրը: Օր, որ լիցքավորում էր Ձեր արժանապատվությունը, հաստատում երջանիկ լինելու Ձեր առաքելությունը և ամրագրում, որ կայուն են այն հասարակությունները, որտեղ արժևորված ու երջանիկ է կինը:

Ավաղ, մեր ցավալի պարտությունն ու մեր պետականության կազմաքանդումը նաև շատերիդ անձնական ցավն ու ողբերգությունն է:

Մենք պարտք ենք մեր հերոսներին, նրանց մայրերին, կանանց, դուստրերին ու քույրերին։ Մեր ուխտի ճանապարհն անցնում է Եռաբլուրով: Եռաբլուրը մեր խոստումների ու ապագա Հայաստանի անկյունաքարն է:

Սիրելի՛ կանայք,

Այսօր՝ մարտի 8-ին, ժամը 16:00-ին, ձեզ հրավիրում ենք Բաղրամյան, որտեղից ավտոբուսներով կշարժվենք դեպի Եռաբլուր՝ մեր սգացող կանանց հետ միասին հանձնառու լինելու փրկել մեր Հերոսների Հայրենիքն ու արժանի լինել նրանց հիշատակին»:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս