Մարտակերտի, Ասկերանի շրջանների որոշ բնակավայրերում զինամթերք կվնասազերծվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

ռումբ

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր հանրապետության տարածքից հայտնաբերված, չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտ և Մարտունի քաղաքների, Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ, Մոխրաթաղ, Մեծ Շեն, Ճանկաթաղ, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակայքում:

«Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել՝ սակրավորներն են աշխատում: Տեղեկատու հեռախոս՝ 911»,- ասված է հայտարարությունում: 

--00—ԼՄ