ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ինստագրամի» սթորի բաժնում հրապարակել է խմբակային լուսանկար ընտանիքի կանանց և աղջիկների հետ՝ շնորհավորելով աշխարհի բոլոր կանանց միջազգային օրվա առթիվ:
«Դուք՝ կանայք, ինձ այնքան շատ եք ոգեշնչում: Ես չգիտեմ, թե ինչ կանեի առանց ձեզնից յուրաքանչյուրի»,-հրապարակած լուսանկարին կից գրել է Քիմ Քարդաշյանը։
Հիշեցնենք, որ «Ինստագրամ»-ում նրան հետևում է ավելի քան 209 մլն մարդ։
--00—ԼՄ