ՀՀ-ում կորոնավիրուսի 182 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 142, մահացել՝ 7 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News 

կորոնավիրուս

Մարտի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 175 198 դեպք, որոնցից 165 096-ն` առողջացած, 3225-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6038 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 755 348 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1643 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 182 նոր դեպք: Ունենք 142 առողջացած և 7 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 832 է:

--00—ՄՀ