Արցախում տեղացած առատ ձյունը երթևեկության հետ կապված լուրջ խնդիրներ չի առաջացրել. ՆԳՆ ԱԻՊԾ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

1

ԱՀ ներքին գործերի նախարարությունն իրազեկում է, որ Արցախում փակ և դժվարանցանելի ճանապարհներ հիմնականում չկան: 

Հանրապետության տարածքում տեղացած առատ ձյունը երթևեկության հետ կապված լուրջ խնդիրներ չի առաջացրել: 

Շինարարական մի քանի կազմակերպություններ միջշրջանային բոլոր ճանապարհահատվածներում կատարել են ձյան մաքրման,  աղի և ավազի ցանման աշխատանքներ: 

Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղու որոշ հատվածներում այս պահին աշխատում է «Վահե Կարապետյան»  ընկերությունը: Արարատի մարզի Զանգակատուն-Տիգրանաշեն ավտոճանապարհը տեղ-տեղ դժվարանցանելի է: 

Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

--00—ԼՄ