Այո՛, ռուս զինվորականներ են տեղափոխվել Տավուշ, բայց չտեսանք սահմանազատման նոր աշխատանք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

նկար

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը Տավուշ այցից հետո ֆեյսբուքյան էջում գրառում է արել և կից լուսանկարներ հրապարակել։

«Երկօրյա տավուշյան այցից վերադարձանք Երևան: Ոսկեպարում, Կիրանցում, Կայան Ավանում և Ազատամուտում չտեսանք ոչ մի նոր սահմանազատման աշխատանքներ։

նկար

Այո՛, այս օրերին ռուսական զինվորականներ են տեղափոխվել Տավուշի մարզ, ինչը տարբեր աղբյուրներ՝ և՛ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական, տարբեր կերպ են մեկնաբանում՝ չտալով ոչ մի հստակ տեղեկություն, բայց սահմանային փոփոխությունների մասին լուրերը բոլորը միաձայն հերքում են:

Ինչևէ, զգոնությունը չենք թուլացնում, բայց ավելորդ խուճապ ևս չենք ստեղծում, քանի որ դա միայն ավելի է բարդացնում սահմանապահ տավուշեցու՝ առանց այն էլ լարված առօրյան»,-գրել է նա։

նկար
նկար

--00—ԼՄ