Երևանի Չաուշի փողոցում վրաերթ է տեղի ունեցել․ կա զոհ և վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News 

վրաերթ

Մարտի 8-ին, ժամը 21.25-ին, Երևանի Գևորգ Չաուշի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա Սամվել Մայիլյանին, որը տեղում մահացել է, և 34-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասրաակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ վրաերթ կատարած վարորդը հեռացել է դեպքի վայրից:

Կատարվում է քննություն։

--00—ՄՀ