Արցախի և ՀՀ-ի Մարտական խաչ շքանշանների ասպետ Արթուր Հովսեփյանը սատարում է Օնիկ Գասպարյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

հասարակական

Պահեստազորի փոխգնդապետ Արթուր Հովսեփյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ իր աջակցությունը հայտնելով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին:

«Ես՝ Արթուր Հովսեփյանս, լինելով պահեստազորի փոխգնդապետ, Արցախյան առաջին, 2016 թվականի ապրիլյան, 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմների մասնակից, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ շքանշանների ասպետ, սատարում եմ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին՝ մասնակիցը լինելով հայրենիքի փրկության շարժմանը։

30 տարի եղել եմ Հայոց Բանակի կողքին, այսօր ավելի քան երբևէ լինելու եմ  բանակի կողքին։ Մեր երկրին պետք է մեկը, ով ճիշտ դիվանագիտական քայլերով երկիրը դուրս կբերի այս ճգնաժամային իրավիճակից, իսկ պատերազմի ծանր հետևանքները ապացուցեցին, որ այդ մեկը երկրի ներկայիս ղեկավար Նիկոլ Փաշինյանը լինել չի կարող»,- գրել է Հովսեփյանը:

--0--ԿԿ