ԲԴԽ նախագահը դիմել է ԱԺ խոսնակին՝ Բաբաջանյանի պահվածքի մասով Էթիկայի հանձնաժողով ստեղծելու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

նկար

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը գրությամբ դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ ԱԺ նիստի ընթացքում պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից էթիկայի կանոնների կոպիտ խախտման փաստը քննարկելու համար:

Ըստ Վարդազարյանի՝ պատգամավորը նիստի հարցուպատասխանի ժամանակ իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ է հնչեցրել։

«ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի արարքում պատգամավորական էթիկայի կանոնների կոպիտ խախտման առկայությունը՝ դիմում եմ Ազգային ժողովին՝ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների կոպիտ խախտման փաստը քննարկելու և դրա վերաբերյալ ԱԺ եզրակացություն ներկայացնելու համար սահմանված կարգով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գործըհնթաց սկսելու պահանջով»,-նշված է դիմումի մեջ։

Ռուբեն Վարդազարյանը կարծում է՝ իր այդ նախաձեռնությունը միտված է բացառելու համանման վարքագծի դրսևորումները ինչպես ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի, այնպես էլ մյուս պատգամավորների կողմից։ Այն կնպաստի նաև պետական ինստիտուտների և հատկապես դատական իշխանության ու այն կրողների նկատմամբ հանրության վստահության մթնոլորտի բարձրացմանը։

նկար
նկար
նկար

ԱԺ նիստի տեսագրությունը՝ ստորև։

--00—ԼՄ