Արտակ Դավթյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

քաղաքական

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից: 

ՀԺ-ի հետ զրույցում Արտակ Դավթյանն ասաց, որ այս պահին զբաղված է և չպատասխանեց որեւէ հարցի:

--0--ԿԿ