Բանակը չի ենթարկվի Փաշինյանին, եթե Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագիրը լինի․ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

Դա Օնիկ Գասպարյանի հարցը չէ, բանակն այն ընդունում է որպես միասնական հարց: Այս մասին այսօր հրավիրված հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով ԳՇ պետի պաշտոնանկության գործընթացին:

«Եթե Փաշինյանի կողմից Գասպարյանին հանելու հրամանագիր լինի, բանակը չի ենթարկվելու»,- մանրամասնեց նա:

Վերջինս նշեց՝ իրենք գործում էին պլան Ա-ով, որի հանգուցալուծումը կլինի այս օրերին, ապա կորոշվեն հերթական քայլերը:

«Վճռական գործերը առջևում են: Դուք մի բան հաշվի առեք՝ Փաշինյանն իշխանությունը պահել չի կարող: Ժողովրդի հատվածներն աստիճանաբար իրեն չեն ընդունում, ինստիտուտները ևս, մնում է մի տարբերակ՝ անցնել բռնապետության, իսկ դրա համար պետք է բանակը ջարդել: Դա նրան չհաջողվեց»,- ասաց նա:

--00--ԱԹ