Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա. հակառակը լինելու է առճակատումը. Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

ԲՀԿ-ն կմասնակցի արտահերթ ընտրություններին, բայց մինչ վերջնական որոշում կայացնելը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով, հարկավոր է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրական քայլեր կատարի՝ հրաժարական տա, խորհրդարանը լուծարի և այլն։

Դիտարկմանը, թե ի՞նչպես ԲՀԿ-ի այս դիրքորոշմանը կարձագանքեն «Հայրենիքի փրկության շարժման» ներսում, Զոհրաբյանն ասել է, որ դավաճանություն կլինի դուրս մնալ քաղաքական գործընթացներից՝ այն դեպքում, երբ ներկայացնում են իրենց մանդատներ տված քաղաքացիների շահերը։

Անդրադառնալով լուրերին, թե ԲՀԿ ղեկավարը թաքուն հանդիպել է Նիկոլ Փաշինյանին՝ Զոհրաբյանը հերքել է, որ նման հանդիպում եղել է։

«Լինելու դեպքում՝ այն գաղտնի չի պահվի»,- վստահեցրել է նա։

Այլ մանրամասներ՝ տեսանյութում։

--0--ԿԿ