Միջազգային դիտորդի համակարգչի գողը ժամեր անց հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 14, 24News

Դեկտեմբերի 3-ին  ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, գողություն կատարելու կասկածանով բաժին բերման են ենթարկել 39-ամյա Գևորգ Գևորգյանին։ Նա կասկածվում էր դեկտեմբերի 2-ին միջազգային դիտորդական կազմակերպության անդամի համակարգիչը գաղտնի հափշտակելու մեջ։ Ձեռնարկված միջոցառումներով ոստիկաններին հաջողվել է պարզել, որ Գևորգյանն օգտվել է դիտորդի՝ վարձակալած բնակարանից կարճատև բացակայությունից, մտել է տուն ու թռցրել դյուրակիր համակարգիչը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քննությունը շարունակվում է։