Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News 

․

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության հերթապահ մասում և ԱԻ ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:

Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության սպայական գումարտակի հետաքննիչները և ԱԻՊԾ Ասկերանի շրջանային բաժնի փրկարարները:

Պարզվել է, որ Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի բնակիչ Ա.Թ.-ն իր վարած «Mersedes Benz» ավտոմեքնայով մուտք է գործել հանդիպակաց գոտի և բախվել Ասկերան քաղաքի բնակիչ Ա.Ա.-ի վարած «UAZ Hunter»-ին:

Վերջիններս մարմնական տարբեր աստիճանների վնասվածքներով «Շտապ օգնություն կայան» ՓԲԸ մեքենայով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկատվության Ա.Ա.-ի վիճակը բավարար է, իսկ Ա.Թ-ի վիճակը՝ կայուն ծանր:

Ստուգմամբ զբաղվում է Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

--00--ԱՀ