1 օրում բացահայտվել է հանցագործության 49 դեպք․ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 13-ից 14-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 49 դեպք։

Մասնավորապես բացահայտվել են՝ խարդախության 10, մարմնական վնասվածք հասցնելու 9, յուրացման կամ վատնման 5, անձնական ունեցվածքի գողության 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ծեծի 2-ական, անձի առևանգման, կողոպուտի, գույքի դիտավորությամբ վնասման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, փաստաթղթի կեղծիքի, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու, պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթման, դատական ակտը չկատարելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու, անձին ազատությունից ապօրինի զրկելու, անառակաբարո գործողություններ կատարելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու ու խոշտանգման 1-ական դեպքեր։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 36-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: