ՀԾԿՀ-ն համաձայնություն տվեց «Գազպրոմ Արմենիա»-ին 2019-2021 թթ․-ի ներդրումային ծրագրին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝  դեկտեմբերի 14-ի նիստում քննարկվել են «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2018 թվականի ներդրումային ծրագրի ճշգրտումներին, «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2019-2021 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին հարցերը: Այս մասին հայտնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։

Հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցերը, որոշել է համաձայնություն տալ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության ներդրումային ծրագրի ճշգրտումներին, ինչպես նաև  «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2019-2021 թվականների՝ 29 598,4 մլն դրամ ծավալով ներդրումային ծրագրին (առանց ԱԱՀ), որը նպատակաուղղվելու է գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի վերազինման և ընդլայնման, գազափոխադրման, գազաբաշխման համակարգերի վերակառուցման, նոր բաժանորդների միացման և այլ ներդրումների իրականացմանը։

Որոշումներն  ուժի մեջ են մտնում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։